Էմանուել Մակրոնը՝ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի մասին


Էմանուել Մակրոնը՝ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի մասին
Ապրիլ 16 00:20 2019

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարություն է տարածել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի վերաբերյալ:

«Նոտեր դամ դե Պարին կրակի մեջ է: Սա մտահոգություն է մի ամբողջ ազգի համար, մտորում՝ բոլոր կաթոլիկների և բոլոր ֆրանսիացիներ համար: Ինչպես բոլոր հայրենակիցների, այնպես էլ ինձ համար տխուր է տեսնել, թե ինչպես է մեր մասնիկն այրվում»,-հայտարարել է Մակրոնը: