Ինչպես պետք է հագնվեն լայն կոնքեր ունեցող կանայք

Ինչպես պետք է հագնվեն լայն կոնքեր ունեցող կանայք
Ապրիլ 16 00:09 2019

Կանանց մեծամասնությունը դժգոհ է իր կառուցվածքից: Հաճախ նրանց անհանգստացնում է կոնքերի լայն լինելը: Ինչ հագնել, որպեսզի կարողանաք ծածկել կոնքերի լայնությունը:

Ճիշտ շեշտադրություններ արեք

Ձեր խնդիրը կառուցվածքը համաչափ դարձնելն է եւ ծածկել լայն կոնքերը: Որպեսզի ընդգծեք մարմնի վերեւի հատվածը, բաց գույներ, վառ գույներ եւ խոշոր նախշերով իրեր կրեք: Իսկ ահա ներքեւը կարող է լինել մուգ գույնի, ուղղահայաց գծերով տաբատներ կամ շրջազգեստներ, նաեւ աքսեսուարներ կրեք, դրանք նույնպես շեղում են կոնկրետ հատվածից:

Ուղիղ ջինսեր եւ տաբատներ կրեք

Ընտրեք ուղիղ տաբատներ եւ ջինսեր, հիմնականում` մուգ կապույտ գույնի:

A ոճի զգեստներ

Այս ոճի զգեստները վերեւից ուղիղ են եւ քիչ-քիչ լայնանալով իջնում են` ծածկելով կոնքերը: Լավագույն երկարությունը ձնկին հասնող զգեստն է:

Բարձրակրունկ կոշիկներ

Որպեսզի ավելի նիհար եւ բարձրահասակ երեւաք, մի մոռացեք բարձրակրունկ կոշիկներ հագնել: Նույնիսկ փոքրիկ կրունկը ուղղում է քայլվածքը, այն ավելի սեքսուալ է դարձնում, ոտքերը վիզուալ ավելի նիհար է դարձնում: Հատկապես մարմնագույն կոշիկները ավելի նիհար են ցույց տալիս եւ անչափ ոճային են:

loading...