Բնական միջոցներ՝ բերանի վերքերը բուժելու համար


Բնական միջոցներ՝ բերանի վերքերը բուժելու համար
Ապրիլ 15 22:40 2019

Բերանի խոցերի բժշկական անվանումն է աֆթաներ։ Այն հիմնականում առաջանում է բերանում՝ դեղնավուն, գորշ, կլորավուն էրոզիայի կամ կարմրավուն բշտիկների տեսքով: Աֆթաները կարող են զարգանալ որպես առանձին հիվանդություն (հիմնականում երեխաների մոտ) կամ որպես այլ սուր հիվանդությունների բարդություններ՝ ստամոքս-աղիքային, գրիպի և այլն: Աֆթաները բերանի խոռոչում ուղեկցվում են ցավով, խոչընդոտելով ծամելուն, խոսելուն: Այս վարակը կարող է շարունակվել մինչև մեկ շաբաթ, սակայն չբուժելու դեպքում շատ ավելի երկար։
Ներկայացնում ենք աֆթաների բուժման ժողովրդական միջոցներ, որոնք կօգնեն արագ ազատվել բերանի խոցերից։
1․Աղ և ջուր - Ջրի մեջ լցնել մի փոքր աղ և բերանը ողողել այս խառնուրդով։ Կրկնել պրոցեդուրան օրը մի քանի անգամ։
2․Սև թեյ – Սև թեյի պարկը դնել եռացող ջրի մեջ, որպեսզի թրջվի, ապա ջրից հանել և դնել այն խոցեի վրա։ Կրկել օրը մի քանի անգամ։
3․Ալոե – Բամբակը թրջել ալոեի հյութի մեջ և դնել խոցերի վրա։ Կրկել օրը մի քանի անգամ։