Ոստիկանները Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվող անձին հայտնաբերել են օդանավակայանում


Ոստիկանները Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվող անձին հայտնաբերել են օդանավակայանում
Ապրիլ 15 22:30 2019

ՀՀ ոստիկանության ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվող անձի։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Ապրիլի 13-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Կիև չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Նվարդ Հ.-ն, որը գողության մեղադրանքով մարտի 22-ից հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ մարմինների կողմից։

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ-ին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին»,- նշված է հաղորդագրության մեջ: