ՀՀ դեսպանը Բելառուսի պաշտպանության նախարարի հետ քննարկել է ոլորտային համագործակցության հեռանկարները


ՀՀ դեսպանը Բելառուսի պաշտպանության նախարարի հետ քննարկել է ոլորտային համագործակցության հեռանկարները
Ապրիլ 15 20:45 2019

Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը ապրիլի 15-ին հանդիպել է Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի (Андрей Равков) հետ։ 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ռազմական ոլորտում հայ-բելառուսական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Արծարծվել է երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցության թեման, այդ թվում՝ բազմակողմ կառույցների շրջանակներում։

Դեսպան Արմեն Ղևոնդյանը նախարար Անդրեյ Ռավկովին ներկայացրել է Բելառուսում՝ համատեղության կարգով ՀՀ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Արմեն Լալայանին (նստավայրը՝ ք․ Մոսկվա)։