Նիկոլ Փաշինյանը չի հավակնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնին


Նիկոլ Փաշինյանը չի հավակնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնին
Ապրիլ 15 18:36 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ չի առաջադրվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնում:  Փաշինյանն ասաց ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում:

 

«Ասում են` երբեք մի ասա երբեք, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծման առաջին օրից ես ոչ մի անգամ վարչության նախագահի թեկնածու չեմ եղել և հույս ունեմ, որ չեմ էլ լինի: Կարծում եմ, որ հակակշիռների, փոխզսպումների ձևավորման առումով ճիշտ մեխանիզմը դա է, և կարծում եմ, որ մեր կուսակցության մեջ տասնյակ մարդիկ կան, ովքեր կարող են արժանիորեն ունենալ այդ կարգավիճակը»,- ասաց Փաշինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի լիազորությունների ժամկետը սպառվում է: 2019թ. մայիսին կայանալիք համագումարի ընթացքում կուսակցությունը վարչության նոր նախագահ կընտրի: