Նիկոլ Փաշինյանը բացառում է ԵԿՄ-ի քաղաքականացվելու հնարավորությունը


Նիկոլ Փաշինյանը բացառում է ԵԿՄ-ի քաղաքականացվելու հնարավորությունը
Ապրիլ 15 18:27 2019

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն կարող է քաղաքականացվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում:

 

«Առաջին խնդիրը, որ ես նաև աշխատանքային հանդիպումներում առաջ եմ քաշել, դա այն է, որ «Երկրապահ կամավորականների միություն»-ը քաղաքական գործընթացների մեջ ընդհանրապես պետք է չներքաշվի: ԵԿՄ-ն խնդիր սկսել է ունենալ այն պահից, երբ իշխանությունը լեգիտիմության պակասի բերումով փորձել է այդ կառույցն օգտագործել իր իշխանությունը պահելու և երկարացնելու համար: Մենք որևէ զարտուղի աջակցության կարիք չունենք: Մենք կռիվ չենք տալու, իշխանություն պահելու հարց չենք լուծելու»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով ԵԿՄ ղեկավարի պաշտոնում Սասուն Միքայելյանի ընտրությանը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ որոշումը կայացրել են միության անդամները:

 

Ապրիլի 7-ին Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: