«Արարատցեմենտ» գործարանը կփակվի, քանի որ չի կարող մրցակցել պարսկական ցեմենտի հետ


«Արարատցեմենտ» գործարանը կփակվի, քանի որ չի կարող մրցակցել պարսկական ցեմենտի հետ
Ապրիլ 15 17:26 2019

«Արարատցեմենտ» գործարանը կփակվի,քանի որ չի կարող մրցակցել պարսկական ցեմենտի հետ: Այս մասին ArmDay.am-ի  հետ զրույցում ասաց «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը:

Այսօր առավոտյան աշխատակիցները աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել, սակայն հրաժարվել են վերցնել և փակել են  գործարան տանող ճանապարհը: Նրանք պատրաստվում են Կառավարությունից աջակցություն խնդրել:

Առուստամյանը,անդրադառնալով աշխատանքից ազատման ծանուցագրերին, ասաց, որ դեռևս երկու ամիս առաջ տեղեկացրել են աշխատակիցներին, որ գործարանը փակման վտանգի տակ է: 

«Եթե կլինկերը  պետք է ներմուծվի առանց պետական տուրքի, մենք չենք կարող մրցակցել: Ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքնարժեքը բարձր էԳործարանի աշխատելու հարցի միակ լուծումը կլինի այն, որ սահմանին բարձրացվի, ոչ միայն ցեմենտի,այլև  կլինկերի տուրքը»,-ասաց նա:

Առուստամյանը նաև նշեց, որ Կոնցեռնն աշխատատեղեր ունի, սակայն գործարանի աշխատակիցներից դեռ ոչ-ոք չի դիմել աշխատանքի համար:

Հիշեցնենք, որ  նախորդ շաբաթ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվել է Հայաստանում ցեմենտ արտադրողների շահերը պաշտպանող օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում էր ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ։

Նշվել է, որ այս օրենքի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով սահմանափակումներ կիրառել այնպիսի արտադրատեսակների նկատմամբ, որոնք կարելի է արտադրել մեր երկրում` խթանելով տեղական արտադրությունը, օգտագործելով եւ զարգացնելով առկա հնարավորությունները:

 

 

 



loading...