Ում շահն էր իրականում հետապնդում «ուղարկված» երիտասարդը


Ում շահն էր իրականում հետապնդում «ուղարկված» երիտասարդը
Ապրիլ 15 17:04 2019

Կարեն Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Արարատացեմենտ ՓԲԸ-ի աշխատակիցները գործադուլ են անում, իսկ այդ ամենի պատճառն է հանդիսացել օրերս ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում վերջին պահին ձևափոխված Հայաստանում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերը առաջին հայացքից պաշտպանող նախագիծը:
Նախագծով առաջարկվում է տեղական արտադրանքը խթանելու համար ներմուծվող ցեմենտի դեպքում կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ, բայց միևնույն ժամանակ տուրք չի սահմանվում ցեմենտի հումքի՝ կլինկերի վրա, ինչի հետևանքով տեղական արտադրողները հայտնվելու են անհավասար մրցակցային պայմաններում:
Ինչու, որովհետև օրենքն այս տեսքով ընդունվելու դեպքում տեղեկան արտադրողները կանգնելու են մեծ թվով աշխատակիցներ կրճատելու խնդրի առաջ:
Այս ամենի մասին, հանգամանալից ներկայացրեց Մուլտի Գրուպ Կոնցեռնի տնօրեն՝ Սեդրակ Առուստամյանը աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, ով հստակ բացատրեց, որ կլինկերից ցեմենտ ստանալու ճանապարհը էսպես ասած 5 րոպե է, իսկ զրոյական արտադրանք տալու համար ճանապարհը երկար է, պետք են մեծ թվով աշխատակիցներ, գազի և էլեկտրաէներգիայի հսկայական ծախս:
Բայց սա, չէ, որ իմ ուշադրությունը գրավեց, այլ Վահե անունով երիտասարդը, ով չթաքցրեց էլ, որ որևէ կապ չունի «Արարատցեմենտ»-ի գործարանի հետ: Վերջինս ներկայանում էր իբրև «մտահոգ» Արարատցի,իսկ իրականում պաշտպանում էր կլինկեռ ներմուծող ընկերությունների շահը, որը հստակ բացահայտվեց իր և Սեդրակ Առուստամյանի զրույցի ընթացքում:
Ու հենց, այս միտքը ինձ անհանգստացրեց, որ քիչ թե շատ սահուն բանավոր խոսքի տիրապետող սադրիչը կարող է աժիոտաժ առաջացնել, խոչընդոտելով արդյունավետ երկխոսությունը:Այն, որ հասարակ աշխատող քաղաքացին չպետք է տուժի աներկբա է, սակայն գործարանի աշխատակիցները չպետք է տրվեն սադրանքերին և մանիպուլիացիաների չենթարկվեն:Պետք է գիտակցել, որ աշխատատեղերը չեն կրճատվում ղեկավարության կամայականության հետևանքով, խնդիրը բոլորովին այլ դաշտում է, և պետք է համատեղ լուծումներ փնտրել, այլ ոչ թե էսկալացնել իրավիճակը, ինչպես դա փորձում էր անել «ուղղարկված» երիտասարդը:



loading...