Ի՞նչ բարեգործություններ է անում Արթուր Ասատրյանը


Ի՞նչ բարեգործություններ է անում Արթուր Ասատրյանը
Ապրիլ 15 16:53 2019

Արթուր Ասատրյանը՝ նույն ինքը Դոն Պիպոն, հանրության կողմից երևի թե ամենատարբեր կերպ ընկալված մարդկանցից է։ Մամուլում հայտնված նրա անձի շուրջ բազմաթիվ դրական հրապարակումների կողքին կարելի է նկատել նաև ճիշտ հակառակը։ Շատերը նրան համարում են բարերար, ոմանք էլ՝ քրեական հեղինակություն։

Հայտնի է, որ այս պահին էլ Ասատրյանն անցնում է քրեական գործով, սակայն չխախտելով նրա անմեղության կանխավարկածը, պետք է նրա այնձի վերաբերյալ պատկերացումները կառուցել հենց անցած ուղու և գործերի հիման վրա։

Արթուր Ասատրյանը բարեգործական գործունեությամբ սկսել է զբաղվել 1997 թվականից, սակայն տարիներ շարունակ այդ ամենը չի հանրայնացվել։ «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը մշտապես սատարել է այն երիտասարդներին, ովքեր ունեցել են բարձր առաջադիմություն, բայց սոցիալական խնդիրների պատճառով չեն կարողացել վճարել ուսման վարձավճարը։ Կրթական ոլորտից զատ ,հիմնադրամը բարեգործություններ է արել առավելապես սոցիալական ոլորտում, մասնավորապես, օգնել է սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքներին։

Հավելենք նաև, որ Արթուր Ասատրյանը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել հայկական մշակույթը՝ կարևորելով դրա զարգացման հեռանկարները։ Նա վստահ է ՝ յուրաքանչյուր հայի պարտքն է մեր բազմադարյա մշակութային արժեքները պահպանելն ու սերունդներին փոխանցելը։

 

 



loading...