ՀՀ նախագահը ստորագրել է Հովհաննես Քոչարյանին ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում շնորհելու հրամանագիր


ՀՀ նախագահը ստորագրել է Հովհաննես Քոչարյանին ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում շնորհելու հրամանագիր
Ապրիլ 15 12:29 2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Քոչարյանին ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում շնորհելու մասին:  Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 


«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Իշխանի Քոչարյանին շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: