Կարեն Կարապետյանի աշխատակիցը՝ Փաշինյանի օգնական


Կարեն Կարապետյանի աշխատակիցը՝ Փաշինյանի օգնական
Ապրիլ 15 12:28 2019

ՀՀ վարչապետը շարունակում է զարմացնել իր օգնականներով։ Այս անգամ Փաշինյանի նորանշանակ օգնականը վարսահարդար չէ, բայց ArmDay.am-ին հայտնի է դարձել, որ նա՝ Մհեր Սահակյանը, ոչ վաղ անցյալում «հարմար տեղավորվել է» նաև Կարեն Կարապետյանի կառավարությունում։

Մասնավորապես՝ 2017 թ-ին Սահակյանը եղել է ՀՀ կառավարության կողմից հիմնադրված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կրթության ոլորտի բարեփոխումների պատասխանատու։

Կարելի է ենթադրել, որ վարչապետի օգնականի պաշտոնում Մհեր Սահակյանը Փաշինյանին առավելապես կօգնի կրթական ոլորտին վերաբերող հարցերում, ինչը նաև կարող է հավելյալ վերահսկողություն հանդիսանալ առանց այդ էլ խոշորացվող ԿԳՆ-ի համար։

Վաչիկ Գրիգորյան