Տարեց տղամարդու սպանության կասկածյալներից մեկը երիտասարդ աղջիկ է


Տարեց տղամարդու սպանության կասկածյալներից մեկը երիտասարդ աղջիկ է
Ապրիլ 15 12:10 2019

Էջմիածնում 81-ամյա տղամարդու սպանությունը կատարողները ձերբակալվել են։ Նրանցից մեկը երիտասարդ աղջիկ է։ Այդ մասին Armday.am-ին ասաց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Նա նշեց, որ Էջմիածին քաղաքի տներից մեկում 81-ամյա տղամարդու սպանությունը կատարած անձինք հայտնաբերվել են եւ ձերբակալվել:

Նրա խոսքով՝  Սպանություն կատարող անձինք երկուսն են՝ աղջիկ եւ տղա` 1990 թվականին ծնված Մ. Խ.-ն և 1971 թվականին ծնված Ղ. Մ.-ն: