Պաշտպանը սկսել է վարույթ` քաղաքացու մահվան հարցում ոստիկանների ու բժիշկների առնչության վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ. ՄԻՊ


Պաշտպանը սկսել է վարույթ` քաղաքացու մահվան հարցում ոստիկանների ու բժիշկների առնչության վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ. ՄԻՊ
Ապրիլ 15 11:58 2019

Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկման վարույթ է սկսել Էդգար Ծատինյանի մահվան մասին հրապարակային տվյալների կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: 

Քննարկում սկսելու առիթ են դարձել մի շարք լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում առկա հրապարակային պնդումներն այն մասին, որ Է. Ծատինյանի մահվան պատճառ են դարձել բերման ենթարկած Ոստիկանության ծառայողների, ինչպես նաև բժիշկների արարքները:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմը կապ է հաստատել դեպքի տվյալները հրապարակած մի շարք անձանց, ինչպես նաև Է. Ծատինյանի մոր հետ:

Ձեռնարկվում են օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր: