Շղթայական ավտովթար Երեւանում. բախվել են 2 BMW-ներ, 2 Mercedes-ներ, 2 Toyota-ներ

Շղթայական ավտովթար Երեւանում. բախվել են 2 BMW-ներ, 2 Mercedes-ներ, 2 Toyota-ներ
Ապրիլ 15 11:03 2019

Երեւանում, այսօր՝ ապրիլի 15-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 09։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են BMW մակնիշի 97 CG 999 համարանիշի, Mercedes մակնիշի 90 TN 091 համարանիշի, Toyota մակնիշի 05 QQ 110 համարանիշի, Toyota Land Cruiser մակնիշի 71 TO 007 համարանիշի, BMW մակնիշի 14 ՏԼ 505 համարանիշի եւ Mercedes մակնիշի 19 AR 919 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Երեւանի ճանապահային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

loading...