Պաշտպանի արագ արձագանքման արդյունքում կնոջը տրամադրվել է հաշմանդամային սայլակ


Պաշտպանի արագ արձագանքման արդյունքում կնոջը տրամադրվել է հաշմանդամային սայլակ
Ապրիլ 15 10:18 2019

Քաղաքացին զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 116 թեժ գիծ հեռախոսահամարին և տեղեկացրել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տվել է հաշմանդամային սայլակ ստանալու հավաստագիր, բայց այն ստանալու գործընթացը ձգձգվում է: Նա խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն առաջին խմբի հաշմանդամ սկեսրոջ համար սայլակ ստանալու հարցում: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Բարձրացված հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանի ներկայացուցիչը կապ է հաստատել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Պաշտպանի արագ արձագանքման արդյունքում սայլակը տրամադրվել է քաղաքացուն: