ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են #SutNikol նախաձեռնության՝ բերման ենթարկված համակարգողներին


ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են #SutNikol նախաձեռնության՝ բերման ենթարկված համակարգողներին
Ապրիլ 15 10:07 2019

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության բաժին՝ կապված Երեւանի փողոցներում վաղ առավոտից ակցիա իրականացնող երիտասարդներին բերման ենթարկելու հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան #SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը եւ Կոնստանտին Տեր-Նակալյանը բերման են ենթարկվել Ոստիկանության կենտրոնի բաժին։

Վաղ առավոտից նրանք ակցիա էին իրականացնում Երեւանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։