Ոստիկանության բաժին են տարվել #SutNikol նախաձեռնության համակարգողները


Ոստիկանության բաժին են տարվել #SutNikol նախաձեռնության համակարգողները
Ապրիլ 15 09:44 2019

Վաղ առավոտյան 9 քաղաքացի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.2 հոդվածով արարք կատարելու համար բերվել են Ոստիկանության կենտրոնական բաժին: Այս մասին Armday.am-ին հայտնեցին Ոստիկանությունից:

Ոստիկանություն տարված քաղաքացիները #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորն են:

Նրանք այս պահին բաժնում են, համապատասխան գործողություններ են իրականացվում:

Նշենք, որ վաղ առավոտից նրանք և մի շարք այլ երիտասարդներ ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։