Հայաստանը կարող է դառնալ աշխարհում տուրիզմի բրենդերից մեկը․ Նաիրա Զոհրաբյան


Հայաստանը կարող է դառնալ աշխարհում տուրիզմի բրենդերից մեկը․ Նաիրա Զոհրաբյան
Ապրիլ 15 09:33 2019

Հայաստանը կարող է դառնալ աշխարհում տուրիզմի բրենդերից մեկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Կանադահայ գործարարներից մեկը մտածում է Էրեբունի բերդաքաղաքը, Խնձորեսկի քարանձավներն ու Քարահունջը դարձնել զբոսաշրջության աշխարհահռչակ բրենդեր։ Որովհետեւ Էրեբունին, Խնձորեսկի քարանձավներն ու Քարահունջը աշխարհում բացառիկ են։ Շատ եմ ուզում, որ այս նախաձեռնությունը ստացվի»: