Ոչ թե ական, այլ ձեռքի նռնակ․ ԱԻՆ-ը՝ Հրազդանում հայտնաբերված զինամթերքի մասին

Ոչ թե ական, այլ ձեռքի նռնակ․ ԱԻՆ-ը՝ Հրազդանում հայտնաբերված զինամթերքի մասին
Ապրիլ 14 14:33 2019

Ապրիլի 14-ին, ժամը 08:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 221 շենքի մոտակայքում նռնակ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի թիվ 221 շենքի մոտակա հանդամասում հայտնաբերվել է ձեռքի հակատանկային նռնակ (PKГ-ЗЕМ ТГ-45 254-39-71):

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք:

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ Հրազդանում հայտնաբերվել է հակատանկային ական, կտրվի լրացուցիչ տեղեկություն։

loading...