Դաժանությամբ սպանված տղամարդու առևանգված Lexus-ը հայտնաբերվել է Դիլիջանում՝ վթարի ենթարկված


Դաժանությամբ սպանված տղամարդու առևանգված Lexus-ը հայտնաբերվել է Դիլիջանում՝ վթարի ենթարկված
Ապրիլ 14 14:00 2019

Երեկ՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում Lexus մակնիշի տրանզիտ 8800 GL համարանիշի ավտոմեքենան Դիլիջանի 3-րդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 30 մետր, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել 4-րդ ոլորանի սկզբնամասում՝ բախվելով ծառին:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի վայրից 2 հոգի, որոնց տվյալները նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում, տեղափոխվել են Դիլիջան բժշկական կենտրոն:

Տեղում Կ. Աբազյանը կարողացել է պարզել, որ Lexus-ի վրա տեղադրված տրանզիտ համարանիշները կեղծ են ու իրական համարանիշները 15 DD 999-ն է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի տիրոջը ժամեր առաջ առանձնակի դաժանությամբ սպանված հայտնաբերել էին Վաղարշապատի ոստիկանները Էջմիածին քաղաքի ՝ իր բնակարանում:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարված Lexus-ի մոտ հայտնաբերվել են նաև իրական համարանիշները և կան կասկածներ, որ նշված ավտոմեքենայում են եղել սպանություն կատարողներն ու օժանդակողները:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ապրիլի 13-ին առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի 10 շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 2-րդ հարկի բնակարանի ննջասենյակում հայտնաբերել էին տանտիրոջ՝ 81-ամյա Գագիկ Բաղդասարյանի դին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: