Ամուսնություն արտասահմանցու հետ․ դրական և բացասական կողմերը


Ամուսնություն արտասահմանցու հետ․ դրական և բացասական կողմերը
Ապրիլ 14 19:15 2019

Ամուսնություն արտասահմանցու հետ․ դրական կողմերը

Տնտեսական կայունություն, սոցիալական բարեկեցություն
Հասկանալի է, որ շատ բան կախված է նրանից, թե ո՞ր երկրում է ապրում ձեր հավանական ամուսինը։ Ըստ հարցումների, կանանց համար առավել նախընտրելի են Գերմանիան, Կանադան, ԱՄՆ-ն, Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Իսայելը, Շվեյցարիան։ Նշված երկրներում կյանքի մակարդակը էապես այլ է, քան հետխորհրդային տարածքի երկրներում․ օրինակ, գործազրկության նպաստով կարելի է հանգիստ ապրել։ Եվրամիության երկիր տեղափախվելով լայն հնարավորություններ են ստեզծվում ճամապարհորդելու ողջ Եվրոպայով, ինչը նույնպես բավականին գայթակղիչ է։

Օտար լեզու սովորելու հնարավորություն
Բոլորին քաջ հայտնի է, որ օտար լեզու լավ տիրապետելու ամենաարդյունավետ եղանակը համապատասխան միջավայրում հայտնվելն է։ Ուժեղ ուղղորդող ազդակ է հնարավորինս արագ նոր միջավայրին ինտեգրվելը և լեզվական խոչընդոտները հաղթահարելը (առաջին հերթին՝ սիրելի տղամարդու հետ շփվելով)։ Համաձայնեք, որ դա էապես արդյունավետ է, քան փորձառու մասնագետի հետ ավենալավ դասընթացները կամ անհատական պարապմունքները։ Ընդ որում, ձեր երեխաները կիմանան նվազագունը երկու լեզու՝ առանց տանջալից անգիրներ անելու։

Լկտիության բացակայություն
Վերը նշված երկրներում մարդիկ ավելի քաղաքավարի են, նրբանկատ, բարեհամբույր, բարյացակամ (համենայնդեպս՝ մարդկանց հետ հարաբերություններում այդպիսի վարքագիծ են դրսևորում) ։ Խանութներում, փողոցում, տրանսպորտի մեջ լկտիության դրսևորումները բացառված են, ինչը, ցավոք, չես ասի հետխորհրդային երկրների պարագայում, որտեղ քեզ կարող են վաճառել անօրակ ապրանք կամ հրել ավտոբուսում, ընդ որում՝ ինքդ կլինես մեղավոր։

Ամուսնու հարգանքն ու երախտիքը

Յուրաքանչյուր տղամարդ, եթե նա անհույս եսասեր կամ հոգեկան խանգարված չէ (իսկ նման արտասահմանցի «արքայազն» ձեզ երբեք էլ հարկավոր չէ), առանձնահատուկ կգնահատի կնոջը, ով հանուն իրեն տեղախոխվել է այլ երկիր, պատրաստ է սովորելու օտար լեզու, յուրացնել նոր ավանդույթներ ու մշակութային յուրահատկություններ։ Իսկ եթե դուք սովորեք նաև համեղ պատրաստել նրանց հանրահայտ ազգային կերակուրները, ապա ձեր ամուսինը ձեզանով կհպարտանա․ չէ՞ որ այդ ամենը հանուն իրեն եք անում, և դրա գիտակցումն այնքան հաճելի է։

Ամուսնություն արտասահմանցու հետ․ բացասական կողմերը

Լեզվական խոչընդոտներ
Սա առաջին և գլխավոր բարդությունն է։ Ցանկանո՞ւմ եք, որ շրջապատողները ձեզ հասկանան։ Երազո՞ւմ եք լավ աշխատանքի մասին։ Լեզու սովորեք։ Որքան արագ՝ այդքան լավ։ Այնպես որ՝ հնարավորության դեպքում այն սովորեք դեռևս հայրենիքում՝ լեզվի դասընթացներ, պարապմունքներ մասնավոր ուսուցչի մոտ, հատուկ դասընթացների հաճախում, skype-ով շփումներ լեզուն իմացողների հետ (առաջին հերթին՝ ձեր ընտրյալի հետ)։ Մեծ ուշադրություն դարձրեք ոչ միայն բառապաշարի արագ ընդլայնման, քերականական կանոնների, այլև առոգանության վրա։ Հենց վերջինս է, որ դեռ երկար ժամանակ կմատնի ձեր ծագման մասին։

Բարդություններ աշխատանքի տեղավորվելիս
Եթե անգամ հայրենիքում դուք համարվում էիք հրաշալի մասնագետ՝ հեղինակավոր բուհի դիպլոմով, այդուհանդերձ, կարիերայում գլխապտույտ հաջողություններ ակնկալել չի կարելի, հատկապես՝ առաջին մի քանի տարին։ Պատրաստ եղեք նրան, որ ստիպված եք լինելու կրկին սովորել, որպեսզի ստանաք արտասահմանյան կարգի դիպլոմ, իսկ հետո՝ բավարվեք ցածր վարձատրվող համեստ աշխատանքով։ Ճիշտ է, որոշակի փորձ ձեռք բերելուց հետո, կարող եք գտնել ավելի արժանապատիվ աշխատանք, այդուհանդերձ, կարիերայում առաջընթացը բավականին դանդաղ կլինի։

Աշխարհայացքների տարբերությունը

Արևմտյան մարդու հաշվենկատությունն ու անհատականությունը մեր կողմից ընկալվում է որպես սառը խնայողություն, նյութապաշտություն և զգացմունքներով ապրելու անկարողություն։ Սակայն այն բանից հետո, երբ դուք կամուսնաք արտասահմանցու հետ, ստիպված եք լինելու ընդունել նրա կենսակերպը, մշակութային և կրոնաական ավանդույթները, որոնք ձեզ ոչ միայն անսովոր կթվան, այլև բոլորովին անընդունելի։

Կարոտախտ
Օտար երկիր, որտեղ ամեն ինչը ձեզ համար խորթ է, անսովոր․ ընկերների, սիրելի բարեկամների բացակայություն, երբ չկա մեկը, ում հետ կիսվես մտահոգություններդ, և խնդեմ՝ բարի գալուստ միայնություն։

Այո, ձեր պատկերացուներն արտասահմանում երջանիկ ու անհոգ կյանքի մասին անպայման կբախվեն դաժան իրականության հետ։ Այդուհանդերձ, բոլոր խոչընդոտերը հաղթահարելի են երկու սիրահար սրտերի համար։ Այդ իսկ պատճառով, եթե դուք, իրոք, սիրում եք ու սիրված եք, ապա՝ առաջ, և ամեն ինչ կստացվի։