Ի՞նչ է պատմում Ձեր համբուրվելու ձևը Ձեր մասին


Ի՞նչ է պատմում Ձեր համբուրվելու ձևը Ձեր մասին
Ապրիլ 14 11:51 2019

Նույնիսկ սովորական ընկերական համբույրը կարող է շատ բան ասել Ձեր բնավորության ու խառնվածքի մասին։ Եթե Դուք…
…ընկերներին հանդիպելիս առաջինն եք համբուրում նրանց, ուրեմն սրտաբաց եք, փոքր-ինչ միամիտ, վստահող ու նեղացկոտ։ Ձեզ հետ հեշտությամբ կարելի է մտերմիկ հարաբերություններ հաստատել։ Դուք շատ լավ ընկեր (ուհի) կդառնաք, սակայն լուրջ հարաբերություններին փոքր-ինչ թեթևամտորեն եք վերաբերվում։
…ծանոթներին հանդիպելիս Ձեր այտն եք մոտեցնում համբույրի համար, ուրեմն սիրում եք, որ Ձեզ շրջապատի երկրպագուների բազմությունը։ Հիշեք, սակայն, որ ինքնագնահատականը երբեմն կարող է կտրուկ տարբերվել շրջապատի գնահատականից։
…հանդիպելիս սիրում եք համբուրվել երեք անգամ, ուրեմն գերզգացմունքային եք, շփվող, ամենայն հավանականությամբ, արվեստի մարդ եք։ Ձեր նմանները հաճախ դառնում են շրջապատի սիրելին, մտերմիկ հավաքույթների առանցքը։
…հանդիպելիս պարզապես ձևացնում եք, թե համբուրվում եք, բայց իրականում թեթևակի մոտեցնում եք դեմքը, և համբույրը «մնում է օդում», ուրեմն Ձեզ բնորոշ է կատարելության ձգտումը, մի քիչ էլ պճնամոլ եք։ Համոզված եք, որ ամեն ինչից գլուխ եք հանում մյուսներից լավ, բայց Ձեզ համար բավական դժվար կլինի գտնել Ձեզ արժանի մեկին։
…ծանոթներին հանդիպելիս չեք համբուրվում՝ մտածելով, որ դա գռեհկություն է։ Հոգու խորքում, սակայն, Դուք ընդունում եք, որ այդպես չէ, մեղավորը Ձեր բնածին ամոթխածությունն է։ Փորձեք հաղթահարել հոգեբանական այդ արգելքը։ Հիշեք՝ ընկերական համբույրը նույնպես համբույր է։