ՀՀ ԱԻՆ-ն ստացել է Հրազդանում հակատանկային ականի հայտնաբերման մասին ահազանգ


ՀՀ ԱԻՆ-ն ստացել է Հրազդանում հակատանկային ականի հայտնաբերման մասին ահազանգ
Ապրիլ 14 11:17 2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 14-ին, ժամը 08:50-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 221 շենքի մոտակայքում հայտնաբերվել է հակատանկային ական. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

 

նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: