Բոստոնի մանկական հիվանդանոցը սաուդցի արքայազնի է դատի տվել՝ 3,5 մլն դոլար վճարելու պահանջով, հայտնում է CNN-ն:
Մասաչուսեթս նահանգի դաշնային շրջանային դատարան գանգատ է ներկայացվել ընդդեմ արքայազն Աբդելիլ իբն Աբդելազիզ իբն Աբդուլռահման Ալ Ֆեյսալ Ալ Սաուդի եւ նրա անձնական բժիշկ ու ներկայացուցիչ Համդի Դաուդի: Պնդում են, որ նրանք պարտք են 3,5 մլն դոլար պացիենտի համար չվճարված բժշկական հաշվին, որի բուժումը համաձայնվել էին ամբողջությամբ ֆինանսավորել:
Աղջկա մոտ ողնաշարի մկանների ատրոֆիա է, հազվադեպ հիվանդություն, որն ամբողջ կյանքի ընթացքում բուժում է պահանջում: Նա հիվանդանոցի խնամակալության նորքո է 2017 թվականի նոյեմբերից: Սակայն այդ ժամանակից ի վեր արքայազնը եւ նրա ներկայացուցիչը «վճարել են միայն 750 հազար դոլար, չնայած առաջիկայում լրացուցիչ վճարման բազմաթիվ խոստումներին»:
Արքայազնը եւ նրա ներկայացուցիչը բազմիցս խոստացել են, որ գումարը կփոխանցեն: Սակայն նախնական վճարումից հետո անցած երկար ամիսների ընթացքում, չնայած բժշկական սպասարկումը շարունակվել է, հիվանդանոցը չի կարողացել ստանալ լրացուցիչ վճարումը: