Ահա` ինչ կլինի, եթե ամեն օր արևածաղկի սերմ ուտեք

Ահա` ինչ կլինի, եթե ամեն օր արևածաղկի սերմ ուտեք
Ապրիլ 13 23:28 2019

Արևածաղկի սերմերի օգտակարության հետ կապված մարդկանց մոտ տարածված է տարբեր կարծիքներ։ Նշվում է, որ արևածաղիկ ուտելը էսթետիկորեն տհաճ է, սակայն արևածաղկի իսկական սիրահարներին այս նախապաշարմունքը չի կանգնեցնի։

Այսօր կներկայացնենք, թե ինչու պետք է ու նաև անհրաժեշտ է արևածաղկի սերմեր ուտել։

1. Արևածաղիկն ունի բարձր էներգետիկ արժեք։ 100գ սրևածաղկի սերմը պարունակում է 602 կալորիա։

2. Արևածաղիկ ուտելը հանգստացնում է նյարդերը

3. Արևածաղկի սերմերը նորմալացնում են ստամոքսում թթվա-ալկալինային հավասարակշռությունը, հետևաբար շատ բժիշկներ խորհուրդ են տալիս այն ստամոքսի այրոցներով տառապող մարդկանց։

4. Այն դրական ազդեցություն է ունենում տղամարդկանց պոտենցիայի ու կանանց վերարտադրողական համակարգի վրա։

5. Այն պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում, որն անհրաժեշտ է սրտի մկանների նորմալ գործունեության համար։

6. Այն հիանալի միջոց է սրտամկանի ինֆարկտի կանխարգելման համար։
Քանի որ արևածաղկի սերմերը շատ կալորիական են, ապա խորհուրդ չի տրվում գնել արդեն իսկ մաքրված սերմեր, որպեսզի խուսափեք շատ ուտելուց։ Բժիշկները խորհուրդ են տալիս օրական ուտել 50-100 գրամ արևածաղկի սերմ։ Առավել օգտակար են համարվում հում սերմերը։

Զգուշացում․ արևածաղկի սերմեր խորհուրդ չի տրվում ստամոքսի խոց ունեցող մարդկանց։

loading...