Արսեն Ջուլֆալակյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր


Արսեն Ջուլֆալակյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Ապրիլ 13 20:44 2019

Հունահռոմեական ոճի ըմբիշիկ Արսեն Ջուլֆալակյանը դարձավ Եվրոպայի 2019 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր:

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Ջուլֆալակյանը գերազանցեց Բուլղարիայից Դանիել Ալեքսանդրովին: Հայ ըմբիշը լավ գոտեմարտ անցկացրեց և հաղթեց 5:1 հաշվով:

 

Արսեն Ջուլֆալակյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն:

 

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝Սլավիկ Գալստյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում: