Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր


Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Ապրիլ 13 19:20 2019

Մարմնամարզության հավաքականն առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում:

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեհաստանում կայացաշ Եվրոպայի առաջնության առանձին վարժությունների օղակներ մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձավ բրոնզե մեդալակիր՝ հավաքելով 14.933 միավոր: Նույն ձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արթուր Թովմասյանը միայն 7-րդն է:

 

Նախօրեին Հայաստանի ընտրանու անդամ Արթուր Դավթյանը բազմամարտի եզրափակչում հավաքելով 83.097 միավոր` գրավեց 8-րդ տեղը: Դավթյանն ապահովեց Եվրոպական խաղերին իր մասնակցությունը: