Ինչ քանակի և ինչ գույնի պետք է լինի Զատկի ձուն

Ինչ քանակի և ինչ գույնի պետք է լինի Զատկի ձուն
Ապրիլ 12 20:12 2019

Քրիստոնեությունից ելնելով` պետք է Զատկի ձուն ներկել կարմիր գույնի, գարնան զարթոնքի հետ նույնացնելով` ծաղկի գույներով: Աշխատեք պահպանել յոթ թիվը, հինգը և երեքը:Այս տոնը, բացի քրիստոնեականից, նաև բնության հետ կապված տոն է: Զատկի սեղանի անբաժանելի մաս են կազմում նաև փլավները` տարբեր տեսակի, շատ կարևոր է նաև տոլմայի առկայությունը:

Պետք է անպայման հասկանալ, թե ինչ խորհուրդ ունի ձու ներկելը: Ձու ներկելու ավանդույթը չպետք է լինի ձևական, քանի որ այն խորը քրիստոնեական և ժողովրդական արմատներ ունի.

«Մահացած մարդկանց ընտանիքներում էլ պետք է Զատկի ձվերը կարմիր գույնով ներկվեն, քանի որ Զատիկը ոչ թե տվյալ մահացածի տոնն է, այլ ժողովրդինն ու Քրիստոսինը»,-  Լուսիկ Ագուլեցի:

loading...