Նոր տեսակի կարտոֆի՞լ, թե՞ գերշահույթ ստանալու ցանկություն


Նոր տեսակի կարտոֆի՞լ, թե՞ գերշահույթ ստանալու ցանկություն
Ապրիլ 12 17:49 2019

Կարտոֆիլի գինը բարձրաձել է՝ հասնելով  1340-ի: Թանկարժեք կարտոֆիլը վաճառվում է «Կայզեր»  սուպերմարկետում և առանձնապես աչքի չի ընկնում բարձր որակներով:

Թե ինչով է պայմանավորված կարտոֆիլի նման բարձր գինը, Armday.am-ը զրուցել է «Կայզեր»  սուպերմարկետի մենեջերների և առաքման բաժնի աշխատակցի  հետ:

«Այո, կարտոֆիլը մեր սուպերմարկետում արժե 1240 դրամ: Պատճառն այն է, որ այն նոր  կարտոֆիլ է»,-ասաց  Մարգարյան փողում գտնվող «Կայզեր» սուպերմարկետի առաքման բաժնի աշխատակիցը:

Պարզելու համար, թե մյուս մասնաճյուղերում  և՞ս վաճառվում է թանկարժեք կարտոֆիլից և ինչո՞վ է տարբերվում այդ կարտոֆիլը, ի՞նչ առանձնահատկություններ ունի, Armday.am-ը զրուցեց Անդրանիկի փողոցում գտնվող սուպերմարկետի սրահի մենեջերի հետ:

Մենեջերը սկզբում ընդհանրապես չցանկացավ ինֆորմացիա հայտնել, հետո հերքեց, որ իրենց մոտ կարտոֆիլը վաճառվում 1240 դրամով, և նշեց որ իրենց մոտ կարտոֆիլն արժե 350 դրամ:

Մեր շարունակական հարցադրումներից հետո, ի վերջո մենեջերը նշեց, որ իրենց մոտ կարտոֆիլը վաճառվում է  1340 դրամով: 

«Դա նոր  տեսակի կարտոֆիլ է,այդ է պատճառը , որ թանկ արժե: Ինչպես ստանում ենք, այդպես  էլ վաճառում ենք:Հին կարտոֆիլը մեզ մոտ 350 դրամ է» ,-ասաց մենեջերը: