ԱԺ նախկին նախագահը հոսպիտալացվել է


ԱԺ նախկին  նախագահը հոսպիտալացվել է
Ապրիլ 11 11:27 2019

Այսօր՝ ապրիլի 11-ին, «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։ ArmDay.am-ի տեղեկություններով նախկին պաշտոնյայի մոտ առկա են սիրտանոթային խնդիրներ, սակայն այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Նշենք, որ 3 օրից՝ ապրիլի 14-ին, լրանալու է Տիգրան Թորոսյանի 63 ամյակը։ Հիշեցնենք, որ 2006թ․-ին Թորոսյանը ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ, և 2008թ․-ին նրան այդ պաշտոնում փոխարինել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ Հովիկ Աբրահամյանը։

 

Վաչիկ Գրիգորյան