1$ = 0 AMD 1€ = 0 AMD
JWM 3D Jewelry and Watch Modeling School

Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է. (լուսանկարներ)

Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է. (լուսանկարներ)
Ապրիլ 10 15:20 2019

Բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ամուսնալուծության մասին լուրերը կրկին ակտիվացել են, որը պարբերաբար,  հերքել էր նրա մամուլի խոսնակը:

Hraparak.am-ի ինֆորմացիայի համաձայն՝«Դատալեքս» որոնողական համակարգում անվանի մարզիկի ամուսնալուծության հետ կապված դատարանի վճիռ կա:

Ըստ դատական տեղեկատուի, 2018 թվականի դեկտեմբերի 19-ին Երևանի դատավոր Կուբատյանը վճիռ է կայացրել, որով բավարարել է Մերի Աբրահամյանի հայցն ընդդեմ Ավետիք Աբրահամյանի՝ լուծելով նրանց ամուսնությունը։

Իմանալու համար արդյո՞ք մարզիկն ամուսնալուծվել է և կա՞ ամուսնալուծության մասին դատական վճիռը ArmDay.am-ը զրուցեց վերջինիս մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանի հետ, ով ոչ հերքեց, ոչ հաստատեց  լուրը:

«Արթուր Աբրահամի անձնական կյանքի մասին մեկնաբանություն չեմ տալիս»,-ասաց նա:

Նշենք, որ Արթուր Աբրահամը ամուսնացել էր 2015թ. Զույգն ունի մեկ որդի:

loading...