«Ֆլորենս» բենդը կոտրում է կարծրատիպերը. բարեգործական համերգ և ռեստորանի վերաբացում Արցախում. (տեսանյութ, լուսանկարներ)

«Ֆլորենս» բենդը կոտրում է կարծրատիպերը. բարեգործական համերգ և ռեստորանի վերաբացում Արցախում. (տեսանյութ, լուսանկարներ)
Ապրիլ 7 22:30 2019

Հայաստանում ամենամեծ կազմն ունեցող բենդը ՝ «Ֆլորենս» բենդը, կոտրում է  ռեստորանային երաժիշտների մասին կարծրատիպերը: Արդեն 7  տարի և՛ ռեստորանում, և՛ պրոֆեսիոնալ բեմերում այս  բենդը մատուցում է բարձրաճաշակ ու բազմաժանր երաժշտություն:

Այդ ամենում համոզվելու հերթական առիթը ապրիլի 5-ին Ստեփանակերտում տեղի ունեցած բարեգործական համերգն էր, որի ողջ ընթացքում հանդիսատեսի ծափերն ու ոգևորությունը չպակասեց: Համերգը տեղի  է ունեցել «Ֆլորենս» բենդի գեղարվեստական ղեկավար, վաստակավոր արտիստ, ջութակահար Վարազդատ Խաչումյանի նախաձեռնությամբ՝ համատեղ Արցախի մշակույթի նախարարության:

Համերգը վարեց շոումեն Գրիշա Աղախանյանը, ով իրեն համարում է «Ֆլորենս»-ի տան անդամ, միշտ սիրով ու պատրաստակամությամբ է համագործակցում նրանց հետ, և վստահ է՝ եթե հարցը «Ֆլորենս»-ի մասին է՝ վարելու է ինքը:

18 անձից բաղկացած բենդում, բոլորը պրոֆեսիոնալ երաժիշտներ են: Նրանց մեծ մասն ավարտել է Երևանի Կոմիտասի ավան կոնսերվատորիան, մի մասը դասավանդում է երաժշտական տարբեր հաստատություններում:

«Ֆլորենս» ռեստորանին համանուն բենդը յուրահատուկ է իր կազմով, տարբեր ժանրային մոտեցմամբ, կատարում են ջազից  մինչև 6/8՝ յուրահատուկ մոտեցմամբ:Բեդը նաև միակն  է, որն ունի բանդենիոն գործիք:

Վարազդատ Խաչումյանը Armday.am-ի հետ զրույցում շեշտեց, որ  իրենց համար  սկզբունք է թե՛ ռեստորանում, և թե՛ պրոֆեսիոնալ բեմերում հնչեցնել  մաքուր ու գեղեցիկ երաժշտություն և երգեցողություն:

«Մենք տարբերում ենք ընտանեկան  միջոցառումների  որակական առանձնահատկությունների բախումը: Բեմը մնում է բեմ,իսկ ընտանեկան միջոցառումների ժամանակ ավելի ազատ ես զգում »,-ասաց նա:

Խմբի անդամ Հովհաննես  Բաբախանյանը,Գևորգ Պողոսյանը, և մնացած բոլոր անդամներ  նշեցիցն, որ իրենց համար մեծ պատիվ է համագործակցել  «Ֆլորենս» բենդի հետ:

Ռուսաստանից ժամանած, բայց հայկական արմատներ ունեցող Ջանինան բենդի հետ է նրա հիմնադրման օրվանից: Երգչուհին ներկայանում է էստրադային ժանրում: Թեև համարում է, որ հայկական երաժշտություն ներկայացնելու համար բավականաչափ պաշար չունի, սակայն հայ հանդիսատեսը բազմիցս ապացուցել է, որ նրա  մոտ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները  պարզապես հրաշալի են հնչում և ականջ են շոյում: Ջանինային բենդում պահում է  բարձրաճաշակ երաժշտությունը:

«Բենդը շատ լուրջ մոտեցում ունի գործի նկատմամբ: Թեև բազան ռեստորանային համալիրն է, սակայն մոտեցումը բեմական է, ստեղծագործությունները կատարվում են առանց շեղումների, ավանդական ճիշտ ձևով են աշխատում, կարծես Ֆիլհարմոնիայում աշխատես: Մենք նաև նվագում ենք ռաբիզ երաժշտություն, սակայն նվագում ենք քաղաքային ֆոլկլյորի նման, որպեսզի հնչի երևանյան հոգու մեջ»,-ասաց թմբկահար Դավիթ Օհանջանյանը ,ով խմբի հետ է արդեն  յոթ տարի:

Նրա խոսքով՝ ռեստորանային երաժիշտներին փնովելը ճիշտ չէ, քանի որ ռեստորանը լուրջ դպրոց է երաժշտի համար: Այն տալիս է արագ կողմորոշվելու ունակություն, մեծ ռիսկեր է պարունակում և փորձությունների է ենթարկում երաժիշտներին:

«Ֆլորենս» բենդը իր լսարանի համար մշտապես անակնկալներ է պատրաստում: Բենդը ունի  հետաքրքիր պոպորիներ, որոնք սիրվել են հանդիսատեսի կողմից և  մշտապես սպասված են:

«Ֆլորենս»-ում աշխատում են տարբեր սերնդի ներկայացուցիչներ, որոնցից յուրաքանչյուրն իր ինֆորմացիայով և բազայով հարստացնում է  բենդը: Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց  Մուրադ Մանուկյանը, ով նվագում է ստեղնաշարային գործիքներ:

«Ֆլորենս» ռեստորանային համալիրի տնօրեն Մայ Անուշավանյանի խոսքով ՝ իրենց նպատակը ոչ թե բիզնես հետապնդելն է, այլև հասարակական սննդի ոլորտում մշակութային հեղաշրջում կատարելը:

«Ֆլորենս»-ը այս տարի հայտարարվեց որպես ցանց: Արդեն չորս տարի  Արցախում գործում է «Ֆլորենս Գարդեն»-ը, Գյումրիում բացվեց «Ֆլորենս Գյումրի»-ն: Մեր ռեստորանային համալիրից օգտվելիս՝ հաճախորդը պետք է գերագույն հաճույք  ստանա ամեն ինչից,-ասաց նա:

Տնօրենի խոսքով ՝«Ֆլորենս»-ը և Արցախում և Գյումրիում զբոսաշրջիկների համար սիրելի վայր է ու մեծ հետաքրքրություն ունի:

Կարինե Գևորգյան

loading...