Ամերիաբանկը նվազեցրել է Օնլայն Բիզնես վարկերի տարեկան տոկոսադրույքները


Ամերիաբանկը նվազեցրել է Օնլայն Բիզնես վարկերի տարեկան տոկոսադրույքները
Ապրիլ 6 20:11 2019

Կարևորելով ՀՀ տնտեսության զարգացման գործընթացում փոքր և միջին ձեռնարկությունների դերը և խթանելու համար դրանց զարգացումը՝ Ամերիաբանկը ս.թ. ապրիլի 3-ից նվազեցրել է փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող Օնլայն Բիզնես վարկերի տարեկան տոկոսադրույքները:

Մասնավորապես՝ 1-10 մլն ՀՀ դրամով կամ դրան համարժեք արտարժույթով տրամադրվող Օնլայն ՓՄՁ վարկերն այժմ տրամադրվում են տարեկան 8.5-20%-ով նախկին 13.5-21%-ի փոխարեն: Հիշեցնենք, որ 1 մլն ՀՀ դրամից մինչև 10 մլն ՀՀ դրամ ավտոմատ ձևով հաստատվող օնլայն բիզնես վարկերի համար հնարավոր է դիմել առանց բիզնեսից կտրվելու ու Բանկ այցելելու:

Ավելին`վարկերի համար սահմանված չէ տրամադրման վճար, և չի պահանջվում անշարժ գույքի գրավադրում: Վարկի համար դիմելու նպատակով անհրաժեշտ է այցելել Բանկի կայք, լրացնել համապատասխան առցանց հայտը և ստանալ պատասխանն ընդամենը 5 րոպեի ընթացքում: Բանկի հաշվետեր հաճախորդները հնարավորություն ունեն նաև օնլայն ռեժիմով ստորագրել վարկային  պայմանագիրը՝ Բանկի հետ շփումն ամբողջովին տեղափոխելով առցանց հարթակ: Ավտոմատ ձևով հաստատվող Օնլայն Բիզնես վարկերի վերաբերյալ տեղեկատվական տեսահոլովակին և ծառայության ամբողջական պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ: «Ամերիաբանկ» ՓԲԸ Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին:

«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am: