ԿԲ մամուլի քարտուղարն անդրադարձել է դրամի արժեզրկման մասին հրապարակումներին


ԿԲ մամուլի քարտուղարն անդրադարձել է դրամի արժեզրկման մասին հրապարակումներին
Ապրիլ 3 12:25 2019

Կենտրոնական բանկի մամուլի քարտուղար Հարութ Կբեյան-Բերբերյանy Facebook-ի իր էջում անդրադարձել է «Ժամանակ» օրաթերթի այն հրապարակումներին, որոնց համաձայն՝ մինչև տարեվերջ դրամը կարժեզրկվի՝ հատելով 500 դրամի սահմանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն, ավելին ՀՀ ԿԲ բոլոր գործողությունները, փոխարժեքի առքի և վաճառքի մասին տեղեկատվությունը թափանցիկ են և հրապարակվում են ԿԲ պաշտոնական կայքէջում, ինչը հիանալի հնարավորություն է տալիս վերլուծական աշխատանք կարատարողներին տեղեկանալ բոլոր շարժերի մասին:

Նախկինում էլ եղել են նման բովանդակություն պարունակող, մեկ ԶԼՄ-ի «տեղեկությունների» հիման վրա լույս տեսած լուրեր, որոնք անիմաստ և չհինավորված սպասումներ առաջացնելուց բացի այլ «օգտակար» տեղեկատվություն չեն պարունակում և զուրկ են որևէ հիմնավորումից»: