Արմավիրի մարզում մոտ 40 հոգով աշակերտի են ծեծի ենթարկել. նրան տեղափոխում են Երևան


Արմավիրի մարզում մոտ 40 հոգով  աշակերտի են ծեծի ենթարկել. նրան տեղափոխում են Երևան
Ապրիլ 1 15:43 2019

ArmDay.am-ի տեղեկություններով ՝Արմավիրի մարզում ժամեր առաջ  երեսուն-քառասուն անձ այդ թվում ՝դպրոցականներ, հարձակվել են  Նալբանդյանի միջնակարգ դպրոցի  12-րդ դասարանի աշակերտ Ռոլանդ Շավարշյանի վրա:

Հարձակվողները մետաղաձողերով հարվծներ են հասցրել աշակերտի գլխին, որի հետևանքով՝ աշակերտի գլխին պատռվածքներ են առաջացել:

Հոկտեմբերյանում  բժկական օգնություն է ցուցաբերվել, 3 կար են դրել, գլխին, բայց քանի որ քթից արյունահոսությունը չի կտրվել երխային տեղափոխելեն Երևանի Հանրապետական հիվանդանոց:

Մեր տեղեկություններով  հարձակումը կազմակերպողի հայրը հանցագործ կալանավոր է և տղան  էլ շարունակում է հոր գործելաոճը: Ասում են՝  տղան ասում է՝ ինչպես կասեմ, այդպես պետք է լինի:

Տուժած աշակերտը ազգությամբ եզդի է, հայր չունի: 9 տարի առաջ տեղափոխվել են Նալբանդյան գյուղ: Նրա նկատմամբ խտրականություն է ցուցաբերվում հարձակումը կազմակերպողի ընտանիքի կողից:

Դպրոցի տնօրեն Տիգրան Գևորգյան տեղյակ է աշակերտների միջև լարվածությունից, մի քանի անգամ  ժողով է հրավիրել, փորձել է հանդարտեցնել կրքերը, սակայն համապատասխան մարմինների չի դիմել հնարավոր  խնդիրներից խուսափելու համար: