«Խնդրում եմ՝ Օպերայի նորանշանակ տնօրենի անունը փնտրեք այլ տեղում». Հասմիկ Պապյան


«Խնդրում եմ՝ Օպերայի նորանշանակ տնօրենի անունը փնտրեք այլ տեղում». Հասմիկ Պապյան
Մարտ 30 18:36 2019

Հանրահայտ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը հերքում է լուրերը, թե ինքն է նշանակվելու Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն նշանակվելու տեղեկատվությունը:

«Ամենայն անկեղծությամբ վստահեցնում եմ, որ իզուր են ձեր ջանքերը ենթադրություններ անելու, որ ես զբաղեցնելու եմ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը: Ինձ նույնիսկ այդպիսի առաջարկ չի արվել: Խնդրում եմ նորանշանակ տնօրենի անունը փնտրեք այլ տեղում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հասմիկ Պապյանը։