Նազենի Ղարիբյանը ՀՀ քաղաքացի չէ, նա օրենքի խախտումով է պաշտոնի նշանակված. արվեստի գործիչները մարտական են տրամադրված


Նազենի Ղարիբյանը ՀՀ քաղաքացի չէ,  նա օրենքի խախտումով  է պաշտոնի նշանակված. արվեստի գործիչները մարտական են տրամադրված
Մարտ 30 17:11 2019

Այն, ինչ կատարվում է Օպերայում խայտառակություն է հանրապետության համար: Կոստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատման լուրը արձագանք է գտել աշխարհում. մարդիկ հուզված են, շոկի մեջ։ Այս մասին, այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում հայտարարեց ռեժիսոր Նարինե Ստեփանյանը՝ անդրադառնալով Կոնստանտին Օրբելյանի՝ աշխատանքից Օպերայի և բալետի թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելուն:

«Մարդ կա, որ գտնվում է բարձր մակարդակի վրա և Նազենի Ղարիբյանի նմանները իրավունք չունեն մոտիկանան։ Մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ղեկավարման ժամանակաշրջանում ծաղկում է ապրել, թեև Նազենի Ղարիբյանը որևէ պրեմիերայի ներկա չի եղել, պատճառաբանելով, որ երկրում չէ, զբաղված է, ինչին Նարինե Ստեփանյանը հակված չէր հավատալու։

Արվեստի գործիչները նաև  բարձրաձայնեցին այն մասին, որ ստ Վիքիպեդիայի՝ Նազենի Ղարիբյանն ունի ֆրանսիական քաղաքացիություն, այսինքն երկքաղաքացի է և օրենքով չի կարող զբաղեցնել կառավարության անդամի (կամ պաշտոնակատարի) պաշտոնը:

Ներկաները հայտարարեցին, որ մինև վերջ  պատրաստ են կանգնել Օրբելյանի կողքին և պատրաստվում են երկուշաբթի օրը ողջ անձնակազմով գնալ Կառավարություն՝ հայտնելու իրենց բողոքի ձայնը:

Ավելի վաղ,  Նազենի Ղարիբյանը  հայտարարել էր,  Օպերային թատրոնի նոր տնօրեն ունի, սակայն այդ մասն կհայտարարի ապրիլի 1-ին: