Սկսել ենք մեկ կարի մեքենայով, մեկ աշխատողով, այսօր մոտ 50 աշխատատեղ ունենք. Հայաստանում փափուկ խաղալիքների միակ արտադրող «Մանկան»-ի պատմությունը


Սկսել ենք մեկ կարի մեքենայով, մեկ աշխատողով, այսօր մոտ 50 աշխատատեղ ունենք. Հայաստանում փափուկ խաղալիքների միակ արտադրող «Մանկան»-ի պատմությունը
Նոյեմբեր 27 03:02 2016

Հայաստանում մանկական փափուկ խաղալիքների միակ արտադրողը հանդիսացող «Մանկան» ընկերությունն իր գործունեությունը սկսել է 1992թ.-ից: Armday.am-ի «Made in Armenia» նախագծի շրջանակներում այցելել ենք ընկերության արտադրամաս և զրուցել ղեկավարի՝ Վարուժան Գյուրջյանի հետ:

-Պարոն, Գյուրջյան, ինչպե՞ս ծնվեց «Մանկան»-ի ստեղծման գաղափարը, անվան ընտրությունը հե՞շտ եք կայացրել: Ի՞նչ նախապատմություն ունի Հայաստանում մանկական փափուկ խաղալիքների միակ արտադրողը:

-«Մանկան»-ի մեր արտադրանքը ստեղծվել 2000թ., իսկ մեր ընկերությունն իր գործունեությունը ծավալում է 1992թ-ից : Ժամանակին ես խաղալիքների խանութի վարիչ էի: Այդ ժամանակ դեռ սովետական կարգերը կային: Երբ սկզբունքները փոխվեցին, այդ ժամանակ էլ սկսեցինք մեր գործուենությունը՝ ներմուծեցինք ապրանքներ: Երբ սովետական տարիներին մենք ստանում էինք ապրանք, հիմա արդեն ձեռքբերում էր պետք, պայմանագրեր, համագործացկություններ արտեկրի հետ: Հետգայայում՝ 2000թ.ին, ծնվեց գաղափար այստեղ արտադրություն սկսելու: Բնականաբար, շատ քչից ենք սկսել՝ մեկ կարի մեքենա, մեկ աշխատող:

 

-Ի՞նչ առավելություններ է տալիս Ձեզ՝ ոլորտում միակը լինելու հանգամանքը և որո՞նք են այն դժվարությունները, որոնք այս ընթացքում հաղաթահարում եք:

Այս արտադրանքն ինքնին շատ եկամտաբեր չէ, դրա համար փորձում գործունություն ծավալել: Պետք է սիրես, հասկանաս, փորձ ունենաս, որպեսզի կարողնաս տալ այնարտադրանքը, որը պահանջարկ կվայելի Երևանում: Առաջին հայացքին ոչ մի արտասովոր բան չկա, բայց շատ պրոցեսներ, մանրուքներ կան: Սա ստեղծագործական աշխատանք է:

 

-Փափուկ խաղալիքների հանդեպ սերը որտեցի՞ց է գալիս:

-Ոչ թե ես առանձնահատուկ սեր եմ ունեցել, այլ պարզապես այդ ամենի մեջ եմ եղել: Դա էլ եղել է շատ պատահական, ինքս մասնագիտությամբ անասնաբույժ եմ: Պարզապես այն ժամանակ՝ 90-ականներին, ես 25 տարեկան էի, մի աշխատանքով պետք է զբաղվեի: Այնպես ստացվեց, որ հանրախանութում աշխատանքի տեղ կար: Ասացին՝ խաղալիքների խանութ բացեք: Բացեցինք: Այդպես ամեն ինչ սկսվեց, հետո զարգացավ:

 

-Հիշո՞ւմ եք առաջին խաղալիքն ինչ էր իրենից ներկայացնում և ինչպե՞ս ստեղծվեց:

Հիշում եմ: Առաջին անգամ մի բադիկ կարեցինք: Ինձ հետաքրքիր էր, թե հնարավոր է ահստեղ ստանալ: Դրսից շատ էինք ներմուծում, իրացնում: Տեսնում էին, որ ի վերջո սպառում կա, պահանջարկ կա: Հնարավոր էր ավելի լավ որակ ստանալ: Հիմա մեր խաղալիքները չեն զիջում արտասահամանյան ոչ մի ապրանքի, նույնիսկ մի քանի անգամ բարձր են որակական առումով:

 

-Այն ժամանակների ու հիմիկվա միջև ճաշակների տարբերությունը շա՞տ մեծ է:

Այն ժամանակ փափուկ խաղալիքն ավելի մեծ պահանջարկ ուներ, քան հիմա: Սովետական միությունից հետո շատ բան չկար Երևանում: Ինչ էլ լիներ, շատ մեծ պահանջարկ առաջացնում, բայց հիմա էլ եթե դու կարողանաս այնպիսի ապրանք ունենալ, որի որակը ու գինը ճիշտ լինի, ապա այն կսպառվի: Նաև ես գիտեմ մեր այսօրվա գնորդի պահանջարկը: Այսօր սովորական փափուկ խաղալիքը պահանջարկ չունի, այն պետք է բազմաֆունկցիոնալ լինի:

 

-Արտադրության մեջ հիմնականում ներգրավված են երիտասարդ աշխատակիցներ: Ինչով է դա պայմանավորված, արդյոք սկզբունքային հարց է Ձեզ համար:

- Բացարձա՛կ, նման բան չկա: Իմ բարեկամներից էլ են այստեղ աշխատում, իմ կինն էլ է այստեղ աշխատում: Եթե լավ մասնագետ եղավ, ոչ տարիքը, ոչ արտաքինը, ոչինչ կապ չունի:

 

-Իսկ ի՞նչ հատկանիշեր պետք է ունենա Ձեր աշխատակիցը, որպեսզի դառնա թիմի անդամ:

Ես սիրում եմ, որ մեզ մոտ գործի նվիրյալ մարդիկ են լինում: Եթե ես զգամ, որ նա նվիրված չէ մեր աշխատանքին, չի ընդգրկվի թիմի մեջ: Կարող է աշխատել, նման մարդիկ էլ ունենք: Մեր կոլեկտիվի կորիզը կազմում են 7-10 հոգի կլինեն, ովքեր բոլորը նվիրյալ են:

 

-Քանի՞ աշխատատեղ կա ներկայումս արտադրամասում:

-Մոտ 50 աշխատատեղ ունենք:

-Ինչպե՞ս է տեղի ունենում խաղալիքների արտադրանքը, ինչպե՞ս եք ընտրում խաղալիքների այն կոլեկցիան, որը պիտի արտադրվի:

Մեր տեսականին պետք է ամիսը մեկ նորացվի: Այսինքն ամիսը գոնե 1-2 խաղալիք պետք է ավելանա տեսականու մեջ: Այդ ժամանակ սկսում ենք մտածել նոր խաղալիքների ստեղծման մասին: Մեր ամենավերջին հաջողված խաղալիքներից մեկը Կարմիր գլխարկն է: Ընտրում ենք գաղափարը, հետո սկսում նկարչությունից, դիզայնից հետո որոշում ենք ինչը պետք է փոխվի: Հետո դառնում է ձևացք, կարվում է, լցվում հումքով: Սա գործընթաց է, որի վերջում խաղալիքը վերջնական տեսքի է բերվում:

 

Այս ամբողջ ընթացքում արտադրված խաղալիքների մեջ ունե՞ք Ձեր սիրելիին:

Սիրելիին՝ ոչ, պարզապես կան խաղալիքներ, որոնք ստացված են: Այդ ցանկցի են Ծաղրածուն, Կարմիր գլխարկը: Օրինակ մեր Կարմիր գլխարկը բազմաֆունկցիոնալ է: Այն և՛ Կարմիր գլխարկ է, և շուռ տալու դեպքում՝ տատիկ, հետո նաև գայլ: Այսպես կարելի է ամբողջ հեքիաթը պատմել:

 

Քանի՞ այլ երկիր է արտահանվում ձեր արտադրանքը:

-Այս պահի դրությամբ Ռուսաստանի հետ խոշոր պայմանագիր ունենք: Արտադրանքը արտահանվում է նաև ԱՄՆ, Ֆրանսիա:

 

-Այս տարիների ընթացքում ի՞նչ է փոխվել «Մանկան» -ի արտադրության մեջ և որո՞նք են այն սկզբունքները, որոնց անդավաճան եք մնացել:

-Մեզ մոտ, բնականաբար, շատ բաներ են փոխվել: Հիմա շատ պրոցեսներ կան, որոնք հատուկ մեքենայացվել են: Նաև մեր գաղափարով մեքենաներ ենք ստեղծել տեղում, որոնք ավելի արդյունավետ դարձնում աշխատանքը: Մենք հավատարիմ ենք մնացել մեր այն սկզբունքին, որ պետք է կարողանանք անընդհատ որակը բարձրացնել և հնարավորինս արժեքը մատչելի դարձնել:

 

-Հիշո՞ւմ եք Ձեր վաստակած առաջին գումարը, ինչի՞ վրա եք ծախսել այն:

 

-Հիշում եմ՝ հենց ամենասկզբից սնկեր կարեցինք, բերեցինք խանութ ու վաճառվեց:

 

Տաթև Այվազյան

Կարինա Սահակյան

Լուսանկարները՝ Մաքսիմ Սարգսյանի



loading...