Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը ռեկտորներիի մասին միանգամից մի քանի հոդվածների նյութ է իշխանափոխությունից հետո: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«1. Նիկոլ Փաշինյանն ակնհայտ եւ հերթական զրպարտությունն արեց՝ մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնելով որոշ ռեկտորների հասցեին:
2. Նիկոլ Փաշինյանը քաղաքական որոշման անվան տակ ակնհայտորեն պաշտոնեական դիրքի չարաշահում է իրականացրել՝ օրենքով սահմանված կարգով ընտրված եւ պաշտոնավարող մարդու նկատմամբ վարչապետի լիազորությունները զանցելով:
3. Նիկոլ Փաշինյանը փաստացի խոստովանել է, որ քաղաքական դրդապատճառներով ուղղորդում է իրականացնում վերահսկող եւ իրավապահ մարմինների նկատմամբ:
4. Նիկոլ Փաշինյանը խախտել է նաեւ Սահմանադրության՝ ցանկացած խտրականության, այդ թվում՝ քաղաքական հայացքների համար, արգելքի մասին դրույթը:
Կրկնակի ստանդարտների գուռուն իր որոշումներով արդեն իսկ հասցրել է ողողել բուհերի կառավարման խորհուրդները քաղաքական լոյալություն դրսեւորող սեփական քաղաքական թիմի կադրերով:
Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանի բուհական ինքնավարության եւ կրթության ոլորտում եվրոպական ստանդարտների հոգեվարքի վտանգ կա»: