Կուրսայինների ու դիպլոմայինների վաճառքը կխոչընդոտվի


Կուրսայինների ու դիպլոմայինների վաճառքը կխոչընդոտվի
Մարտ 26 14:53 2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկում է փոփոխություններ կատարել «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում։ Օրինագիծն արգելում է կուրսային և դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը։ Գաղտնիէ չէ, որ ՀՀ-ում գործող մի շարք կազմակերպություններ, տարիների շարունակ վաճառելով դիպլոմայիններ ու կուրսայիններ, բացասաբար են ազդել կրթության որակի վրա։

Ինքը՝ Հովհաննիսյանը չի գտնում, որ այս խնդիրը պետք է օրենսդրական ճանապարհով լուծվեր, քանի որ այն բազմաշերտ է, այնուամենայնիվ, բուհերում հակապլագյատի գործիքների բացակայությունը առաջ է քաշում նման օրինագծի անհրաժեշտությունը։

 

«Հաջորդ քայլով պատրաստվում եմ «Կրթության մասին» և «Առևտրի ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ առաջարկել, որով ընդհանրապես կարգելվի նմանատիպ կազմակերպությունների գործունեությունը»,- ասաց Հովհաննիսյան, ով առաջարկում է մինչ այդ նաև կուրսայիններ, դիպլոմայիններ վաճառող կազմակերպություններն ընդհանրապես հանել բուհերի շրջակա տարածքներից:

 

Վաչիկ Գրիգորյան