Հայ գործարարը դիտարկում է հայկական մրգերը Բուլղարիա արտահանելու հնարավորությունը


Հայ գործարարը դիտարկում է հայկական մրգերը Բուլղարիա արտահանելու հնարավորությունը
Մարտ 26 10:30 2019

 Բուլղարիայում գործունեություն ծավալող հայ գործարար Գևորգ Գրիգորյանը վերջերս կայացած հայ-բուլղարական բիզնես համաժողովի շրջանակներում հայտարարել է, որ դիտարկում է հայկական մրգերը բուլղարական շուկա արտահանելու հնարավորությունը: 

Ինչպես հաղորդում է  novinite.com կայքը, գործարարը Հայաստանում արտադրություն հիմնելու և Բուլղարիա մրգեր, տոմատի մածուկ ու ջեմ արտահանելու մտադրություն է հայտնել: Նա նշել է, որ հայկական մրգերը ԵՄ շուկա արտահանելու համար Բուլղարիան հարմար տարբերակ է: 

Հայ-բուլղարական գործարար համաժողովը կայացել է մարտի 12-ին, Երևանում: Համաժողովի բացման արարողությանը մասնակցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: