Մոսկվայում КГБ-ի գեներալի դի են հայտնաբերել


Մոսկվայում КГБ-ի գեներալի դի են հայտնաբերել
Մարտ 26 14:17 2019

Մոսկվայում սեփական տանը մահացած են հայտնաբերել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գեներալ մայորի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահներին:

Թոշակի անցած գեներալի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել : Այս պահին իրավապահները պարզում են մահվան պատճառները:

Մահացածը 59-ամյա Սերգեյ Սոկոլովն է, ով ծառայել է КГБ-ում, ապա ղեկավարել է ԱԴԾ վարչություններից մեկը: