«Սպայկա» պանրի գործարանը կարտադրի բորբոսով պանրի ողջ տեսականին(լուսանկար,տեսանյութ)


«Սպայկա» պանրի գործարանը կարտադրի բորբոսով պանրի ողջ տեսականին(լուսանկար,տեսանյութ)
Մարտ 26 13:29 2019

«Սպայկա»  ագրոհոլդինգը շահագործման է հանձնել պանրի և այլ կաթնամթերքի գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարան։

Արտադրական հոսքագիծը թույլ է տալիս արտադրել բորբոսով պանիրների ողջ տեսականին։

Ներդրվել է 15մլն դոլար, ստեղծվել է 120 աշխատատեղ։ 

Արտադրանքը սպառվելու է Հայաստանում, ԱՊՀ և Մերձավոր  Արևելքի երկրներում։

Գործարանի կողմից տարեկան մթերվելու է ավելի քան 20 մլն լիտր որակյալ կաթ շուկայականից բարձր գներով։

«Սպայկա» ընկերության ֆինանսական գործընկերներն են եվրոպական  մի շարք բանկեր։  Հայկական բանկերից ընկերության հիմնական գործընկերն է Ամերիաբանկը։