Ռյա Թազա գյուղի մոտ Վրաստանի քաղաքացու մեքենան բախվել է քարերին ու սահել ձորը


Ռյա Թազա գյուղի մոտ Վրաստանի քաղաքացու մեքենան բախվել է քարերին ու սահել ձորը
Մարտ 26 13:21 2019

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 26-ին, ժամը 06:36-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել ձորը (մոտ 3 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Օ.Ա., Վրաստանի քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրի քարերին եւ հայտնվել ձորակում. տուժածներ չկան: