ԱԺ նախագահին զարմացրել է ընդդիմադիրների ո՛չ սթափ վերաբերմունքը քննարկվող հարցերին


ԱԺ նախագահին զարմացրել է ընդդիմադիրների ո՛չ սթափ վերաբերմունքը քննարկվող հարցերին
Մարտ 26 12:54 2019

Այսօր՝ մարտի 25-ին, Ազգային ժողովի հերթական լիագումար նիստի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագիծը, որով յուրաքանչյուր տարի կիրառելով 3 տոկոս գնաճ` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2019 թվականին կանխատեսվում է 25500 դրամ:

Նախագիծն այդքան էլ միանշանակ կերպով չընդունվեց ընդդիմադիրների կողմից։ Մասնավորապես՝ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց զեկուցողին, թե 25 հազար դրամ տվեցիք մարդկանց, ու նրանք այլևս ծայրահեղ աղքատ չե՞ն, և փոխնախարարը պատասխանեց,-«Որպես անհատ՝ այդ թոշակառուն կանցնի ծայրահեղ աղքատության շեմը, բայց աղքատությունը հիմնականում այլ կերպ է հաշվարկվում՝ ընտանիքի կազմով, ու եթե որպես անհատ կենսաթոշակառուն հաղթահարել է այդ շեմը, նա կարող է շարունակել մնալ աղքատ ընտանիքի անդամ»։

 

ԱԺ մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն էլ իր հերթին հայտարարեց՝ կյանքի որակը բացառապես դրամական ձևաչափով չէ արտահայտված, այլ նաև ապրելակերպով։

 

Ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին արտահերթ ելույթով արձագանքեց ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը, ում զարմացրել էր քննարկման ուղղությունը։

 

«Ես հասկանում եմ՝ կամեռաների առաջ հաճելի է ունենալ դեմագոգիկ ելույթներ։ Կարող եք առաջարկել՝ իսկ ինչու՞ չի սահմանվում 100000 դրամ, և էսպիսի բազմաթիվ հայտարարություններ»,-ասաց Միրզոյանը։

 

ԱԺ նախագահը առաջարկեց սթափ վերաբերվել նմանատիպ հարցերին, և ընդգծեց, որ 2 ամսվա կառավարությունը հսկայական քայլ է անում։ «Եթե կան էական վերապահումներ կոչ եմ անում 2 ընդդիմադիր ֆրակցիաներին դեմ քվեարկել օրինագծին»,-հավելեց Արարատ Միրզոյանը։

 

Վաչիկ Գրիգորյան

 



loading...