Կարծրատիպեր կոտրելով․ ՏՏ ոլորտն ու կանայք․ Անուշիկ Տոռոզյան


Կարծրատիպեր կոտրելով․ ՏՏ ոլորտն ու կանայք․ Անուշիկ Տոռոզյան
Մարտ 26 12:49 2019
Ոլորտում հաջողության հասնելու լավագույն բանաձեւը տքնաջան աշխատանքն է։
 
Եթե նախկինում Հայաստանում ՏՏ ոլորտի ներկայացուցիչ ասելիս պատկերացնում էիր բացառապես արական սեռի ներկայացուցչի, ապա վերջին տարիներին միջազգային շուկաներում հայկական տեխնոլոգիական պրոդուկտների հաջողությունները, ինչպես նաեւ ստարտափների զարգացմանը նպաստող մեծաթիվ ծրագրերը ոլորտն ավելի գրավիչ են դարձրել նաեւ կանանց համար: Կոտրել կարծրատիպեր եւ լինել ոլորտում լավագույնը։ ArmDay.am-ի զրուցակից Անուշիկ Տոռոզյանը վստահ է՝ տեղեկատվական ոլորտը Հայաստանում զարգացման հեռանկարներ ունի:
Ներկայանցում ենք հարցազրույց Անուշիկ Տոռոզյանի հետ։ Նա UX դիզայնի (User Experience Design) մասնագետ է: Տոռոզյանը աշխատում է դոմեյնների գրանցմամբ զբաղվող ամերիկյան առաջատար GoDaddy ընկերությունում՝ որպես UX խորհրդատու: Անուշիկը նախկինում աշխատել է PicsArt ընկերությունում՝ որպես ղեկավար UX Architect:
 
-Ինչպես տրվեց ՏՏ ոլորտով զբաղվելու որոշումը։ 
- ՏՏ ոլորտում սկսել եմ աշխատել ուսմանս տարիներից, քանի որ սովորում էի որպես նկարիչ-դիզայներ, ու շատ հետաքրքրված նորարար տեխնոլոգիաներով, սկսեցի ուսումնասիրել հանակարգչային դիզայնը:
 
-Հայաստանում որտեղ եք աշխատել, և ի՞նչ հաջողությունների եք հասել:  
- Բավականին երկար տարիներ խաղային ոլորտում եմ գործել, վերջիններից կարող եմ նշել Թումոյում ստեղծված ստարտափը, որի նպատակներից մեկն էր հնարավորություն ընձեռել Թումոի աշակերտներին իրենց ուժերը փորձելու իրական պրոյեկտների ու աշխատանքի մեջ: Աշխատել եմ նաեւ բրանդինգի ու մարքետինգի ոլորտում, մի շարք Հայաստանյան առաջատար ընկերություններին օգնելով ստեղծել իրենց կորպորատիվ ոճը: Երկար տարիներ աշխատել եմ PicsArt ընկերությունում որպես UX(user experience)-ի մասնագետ: Ներկայումս UX խորհրդատու եմ ամերիկյան առաջատար ըկերություններից մեկում՝ GoDaddy-ում:
 
-Առհասարակ կարծիք կա, որ այս աշխատանքն ավելի շատ արական սեռի համար է, ինչ դժվարություններ են եղել, որոնք հաղթահարել եք:
 - Քանի որ մեծամասնությունը տղամարդիկ են այս ոլորտում, շատ ժամանակ դժվար է վստահությունը ձեռք բերել ու առաջ գնալ կարերիայում, եթե նայենք մեծագուն ընկերություններին՝ օրինակ Google, Microsoft,Twitter, այստեղ նույնպես ամբողջ աշխատողների 10-20% կազմում կանայք, իսկ ղեկավար պաշտոններում նույնպես 20% են կանայք: Տարիների ընթացքում հասկացել եմ, որ ուղղակի պետք է վստահ լինել ուժերի մեջ ու փորձել լինել քիչ էմոցիանալ: Աշխատում եմ Ամերիկյան GoDaddy ընկերության հետ հեռակա, ու ստիպված եմ լինում տարվա մեջ մի քանի անգամ այցելել ԱՄՆ:
 
- Որոնք են հիմնական տարբերությունները երկու ընկերությունների միջեւ ոլորտային առումով։ 
- Հիմնական տարբերությունները հայկական ու ամերիկյան ընկերությունների միջեւ, ես կասեի մասնագետների տեղեկացված լինելն է, քանի որ ԱՄՆում ավելի շատ են հնարավորությունները սովորելու ու զարգանալու:
 
- Ինչ կփոխեիք ձեր ոլորտի հետ կապված մեր երկրում: 
- Կուզենաի, որ ավելի շատ հնարավորություններ լիներ համալսարաններում ստանալ համապատասխան կրթություն, ներկայումս շատ քիչ տարբերակներ կան երիստասարդների համար սովորելու նորագույն տեխնոլոգիաները:
 
ArmDay.am