Գուֆի սիրուհին ասել է գումարի այն չափը, որով պատրաստ է տղամարդուն ինտիմ ծառայություն մատուցել


Գուֆի սիրուհին ասել է գումարի այն չափը, որով պատրաստ է տղամարդուն ինտիմ ծառայություն մատուցել
Մարտ 25 21:42 2019

18-ամյա Յանա Շևցովան հայտնի է դարձել ռեփեր Գուֆի հետ սկանդալային սիրավեպից հետո։ «Դոմ 2» նախագծի նախկին մասնակիցը հանդես է եկել անսպասելի հայտարարությամբ։

Յանան մասնակցել է «Այդպիսի բան մայրը չի սովորեցնի» հոգեբանական շոուին։ Եթերում նա հայտնվել է, որպեսզի իմանա, թե ինչպես կարելի է գրավել հաջողակ տղամարդու սիրտը։ Աղջիկը խոստովանել է, որ տղամարդու ֆինանսական կարողությունը իր համար կարեւոր փաստ է համարվում։

Պավել Ռակովը փորձել է Յանային բացատրել, որ եթե նա լուրջ հարաբերություններ է ցանկանում, ապա հարկավոր չէ միանգամից ինտիմ հարաբերությունների մեջ մտնել։ Սակայն Շեւցովան չի պատրաստվում փոխել իր համոզմունքները։ Նա հայտարարել է, որ տղամարդը պետք է վճարի աղջկա հետ անցկացրած ժամանակի համար։

«Ի՞նչ հինգ հազար։ Ես տղամարդուն կասեմ 10հազար դոլար եւ նա պետք է ինչ-որ տեղից այն վերցնի, եթե ցանկանում է լինել ինձ հետ», - գտնում է սկանդալային շիկահերը։ Ինչպես պարզ է դարձել, Յանան սովոր է ապրել տղամարդու հաշվին։

«Ես սովորել եմ միայն դպրոցում։ Այնուհետեւ ես գումար ունեցա եւ լավ գնահատականներով դիպլոմ գնեցի, այնուհետեւ կրթություն եւ վարորդական իրավունք գնեցի։ Ես կյանքում չեմ աշխատել, ես միշտ կողքիս տղամարդ եմ ունեցել, որն ինձ ապահովել է։ Հարաբերություններում սեքսն առաջին տեղում է։ Սեքս, փող, իսկ հետո նոր սիրո մասին կարելի է մտածել», - եթերում հայտաարել է աղջիկը։