Կարեն Կարապետյանի շքեղ հյուրանոցը Գյումրիում պատրաստ է


Կարեն Կարապետյանի շքեղ հյուրանոցը Գյումրիում պատրաստ է
Մարտ 24 22:52 2019

Գյումրու «Կումայրի» արգելոցի տարածքում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից կառուցվող հյուրանոցն ամբողջությամբ պատրաստ է: Այն չափազանց շքեղ է ե՛ւ դրսից, ե՛ւ ներսից: Մեր տեղեկություններով, հյուրանոցում աշխատանքի տեղավորվելն այնքան էլ հեշտ չէ, քասթինգ  է անցկացվում, ընտրում են փորձառուներին:   Նշենք, որ երկհարկանի շենքը պահպանել է պատմական ֆասադը եւ   ամբողջությամբ համապատասխանում է քաղաքին:  

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը՝ Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարանի 
տարածքը տուրիզմի գոտու վերածելու  նպատակով 500հզր դոլարով գնեց քաղաքի 
 հին ռեստորաններից մեկը՝ «Ջրահարսը»  եւ կառուցեց այդ շքեղ  համալիրը, որը
նրա մյուս երկու ռեստորանների  նման կոչվում է  «Ֆլորենս»։ 
Ռեստորանի քանդակապատ նկուղը ծառայելու է որպես պանդոկ, որտեղ հնչելու է 
երաժշտություն։ Իսկ երկու հարկերը ծառայելու են որպես ռեստորան: Գյումրիում
արդեն իսկ վստահ են, որ «Ֆլորենս»-ում գներն այնքան էլ մատչելի չեն 
լինելու, քանի որ սպասարկումը յուրահատուկ է լինելո:



loading...