ԵՊՀ ուսանողը մեքենայով բախվել է ծառին. նրան հոսպիտալացրել են


ԵՊՀ ուսանողը մեքենայով բախվել է ծառին. նրան հոսպիտալացրել են
Մարտ 24 22:40 2019

Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Գառնիկ Մկրտչյանը Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Թամանցիների փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, այնուհետև թիվ 52 հասցեի շինության պատին:

Ըստ աղբյուրի՝ վարորդը սովորում Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: